Լրահոս

23.11.2009 16:35


ՀՀ ԱԺ նախագահը Մոսկվայում ամենայն հավանականությամբ կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ

ՀՀ ԱԺ նախագահը Մոսկվայում ամենայն հավանականությամբ կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ

Այս օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոկվայում է՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։

Հնարավոր է, որ այդ շրջանակներում նա նաև երկկողմ հանդիպումներ ունենա։ Այս մասին «7օր»-ին փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետորսյանը՝ հավելելով.

-Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպում ունենալու վերաբերյալ նախնական քննարկումներ եղել են։

Նշենք, սակայն, որ թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռուսաստանում գտնվող Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը հայտարարել է, որ բացի Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպումից, չի բացառվում նաև Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հետ հանդիպումը։

Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակն այս կապակցությամբ «7օր»-ին ասել է, որ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու մասին նախնական քննարկումներ չեն եղել, իսկ Հայաստանի և Ադրբեջանի խոսնակների հանդիպման հնարավորության մասին տեղեկություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը