Լրահոս

04.12.2015 09:20

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02.50-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Patrol» մակնիշի 09 QQ 010 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Բ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02.40-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա (32 ուղևոր):

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նորատուս-«Ռադիո» ՓԲԸ տանող ավտոճանապարհին ավտոմեքենանն արգելափակվել են ձնակույում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-21Օ6» մակնիշի 38 SS 800 պ/հ (վարորդ1991 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23.57-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում Ֆորդ տրանզիտ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 CZ 362 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Զ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20.45-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Chrysler» մակնիշի 34 SL 258 պ/հ (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.26-ին, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ Աղնջաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներնը «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (12 ուղևոր):

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17.35-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի ոսկու հանքերի մոտակայքում, ՎԱԶ 21-015 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա (39 ուղևոր), 2 ավտոմեքենա դուրս չի բերվել՝ մեկը անսարքության պատճառով, իսկ մյուսը` վարորդը հրաժարվել է:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17.18-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանյաշիր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-3110» մակնիշի 27 UU 507 պետհամարանիշի (վարորդ ` Հ. Ս.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 15.19-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ-Զանգակատուն հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. ավտոճանապարհին առաջացել են մեքենաների կուտակումներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնույթունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (6 ուղևոր) և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ տեղում իրականացրել հերթապահություն:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 15.03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի մոտակայքում ավտոմեքենան սահելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 33 TO 384 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ., ծնվ.1958 թ.) արգելափակվել է Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 4-րդ զանգվածում՝ «Սարգիս Ասլամազյանի անվան» թիվ 1 երաժշտական դպրոցի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կարապիկի օգնությամբ դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի L3132 պ/հ (վարորդ` 1965 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել է ձնակույում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (6 ուղևոր):

Ուղևոր` 1979 թ. ծնված Ա. Ի.-ի ինքնազգացողությունը վատացել է, ում հրշեջ-փրկարարները տեղափոխել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13.34-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Փյունիկ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 08 SU 139 պետհամարանիշի (վարորդ ` Ա. Ս. 1983 թ. ծնվ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13.08-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գրանտ Տոբակո» խանութի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-21Օ6» մակնիշի 16 ՕՏ 561 պետհամարանիշի (վարորդ ` Ա. Գ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։