Լրահոս

03.12.2015 23:12

Սերժ Սարգսյանի հարցազրույցի ֆեյսբուքյան արձագանքները

Սերժ Սարգսյանի հարցազրույցի ֆեյսբուքյան արձագանքները

Ինչպես հայտնել էինք, Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել հայաստանյան հեռուստաընկերություններին։ Ներկայացնում ենք այդ հարցազրույցի ֆեյսբուքյան արձագանքներից մի քանիսը։

Արփի Մախսուդյան. «Հավաքվել են հայաստանահռչակ լրագրողներ ու հարց տալու փոխարեն՝ վերահնչեցնում են արդեն հնչած մեղադրանքները։ Հարց չունեիք, ու եթե ձեզ համար ամեն բան պարզ էր, չգնայիք։ Սա ասուլի՞ս է, թե՞ եսիմ՝ ինչ։

Եթե Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի «մեղադրանքներին» պատասխանելու անհրաժեշտություն ուներ, թող ԱԺ-ում լսումների ժամանակ գնար, լսեր դրանք ու պատասխաներ»։

Դերենիկ Մալխասյան. ««Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր»:

Սերժ Սարգսյան

2008թ.մարտի 1-ին 10 մարդու արյան գնով իշխանության գալը՝ հեչ։

Հ.Գ. 12 «առաջատար» լրագրող հարցազրույց է վերցնում, այսպես ասած, առաջին դեմքից, բայց հարցազրույցն առաջինը դրվում է նախագահականի պաշտոնական կայքում:

Ամեն...»։

Հովիկ Աֆյան. «Նախագահականից հասարակության շրջանում հարցում են անում` մեկ հարցով. Դուք հարց ունե՞ք Հանրապետության նախագահին: Ապա տվյալները ուսումնասիրվում են, պարզվում է, որ հարցվածների 99 տոկոսը գոնե մի հարց ունի: Այնուհետև նախագահը հանդես է գալիս ուղերձով, որն անմիջապես մտնում է Գինեսի ռեկորդների գիրք, քանի որ ամենակարճ ուղերձն է լինում` մեկ բառից կազմված. «Ջհանդամը»:

Աննա Մովսիսյան. «Այս ձևակերպումը հայ ժողովուրդը կարող է որպես մարտահրավեր ու սպառնալիք ընդունել, որովհետև մեծն «գուշակը» «գուշակել» է՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Բաղրամյան 26-ը խժդժություններ ու անկայունություն կապահովի երկրին, քանզի Սարգսյանի համար դա կյանքի ու մահու պայքար է: Սրա մասին է պետք մտածել:

«Եվ Աստված մի՛ արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը: Իհարկե, այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում»:

Հայկ Գրիգորյան. «Փաստորեն, ընտրությունները, ժողովուրդ ջան, մինչև հիմա կեղծել են, որ կանխեն պատերազմը, բաաա, սենց անձնազոհության մասին լսած կայի՞ք։ Մեկը չկա՝ ասի՝ թողեիք՝ Րաֆֆին դառնար նախագահ 2013թ-ին, այդ դեպքում կայուն մեծամասնություն կլիներ ԱԺ-ում՝ «Ժառանգության» տեսքով, իսկ նախագահականում՝ Րաֆիի: Թե՞ պարտադիր պիտի սերժ-ՀՀԿ լինի, որ ազգը բարգավաճի»։

Հովհաննես Հովհաննիսյան. «Առնվազն անբարո է ասելը, որ գործող Սահմանադրությունը տանգներ է պարունակում: Դա ինչի՞ց է. երբ ձեզ պետք է, այդ ժամանակ եք հասկանում այդ մասին, ու, ասենք, ոչ թե մի տարի իշխանություն լինելուց հետո։ Աբսուրդի թատրոնը շարունակվում է....»։

Արման Թաթոսյան. «Էս պետք ա լիներ ուղիղ եթերով, առանց մոնտաժի, մի քանի տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) միջազգային ու տեղական լրագրողների ներկայությամբ, առանց նախապես պլանավորած, գրված ու բաժանված «սուր» հարցերի ու էլի նախապես պլանավորած պատասխանների։ Պուտինը որ Պուտին ա, աշխարհը իրան չի ընդունում, ինքը գոնե էդ անում ա։ Մնում էր՝ Արման Բաբաջանյանին էլ որպես ընդդիմադիր լրագրող կանչեին)))))»։

Վարդան Պետրոսյան. «Հա, շատ տաղտկալի, անբովանդակ, անիմաստ հարցազրույց, մենակ էն պարզ եղավ, որ ՀՀ-ում նախագահի աթոռին գամված էակը էթիկայի կանոներից հեչ տեղյակ չի, երբ իրա հետ դուք-ով խոսացող լրագրողներին անունով ա դիմում»։

Ստեփան Գյոզալյան. «Վրիպակ է երևի: Պիտի գրվեր՝ «Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն նկարվել է հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ»։

Լևոն Գալստյան. «Ժողովրդին վաղուց չի հետաքրքրում, թե այս սուբյեկտը ինչ է ասում»։

Հրայր Մանուկյան. «Հարցազրույցում Սերժի ասած կեղծիքների ու ստերի հսկայական ծավալից կարելի է եզրակացնել, թե ինչ աստիճան կեղծիքներ են պատրաստվում անել․․․»։

Վանիկ Ալեքսանյան. «Վստահ եմ՝ կգա մի օր, որ այս հարցազրույցի կիքսերը կտեսնենք»։

Կիմա Եղիազարյան. «Պուտինը ուղիղ եթերում մեկ ժամ իր ժողովրդին ԲԱՆ է ասում: Իսկ այստեղ 2 օր ինչ-որ բան են մոնտաժում...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։