Լրահոս

03.12.2015 22:49

Դիմակավորված անձինք զինված են եղել դանակով ու կացինով

Դիմակավորված անձինք զինված են եղել դանակով ու կացինով

2015 թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում, Բեզիկյան ամուսինների նկատմամբ:

Նախնական տվյալներով` դիմակավորված անձինք զինված են եղել դանակով ու կացինով, մուտք են գործել Բեզիկյան ամուսինների բնակարան, դանակով հարվածել ամուսնուն, ապա կպչուն ժապավենով, թելով և գլխաշորով կապել վերջինիս ու նրա կնոջ ձեռքերը: Ամուսինների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առերեւույթ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են ոսկյա զարդեր, կանխիկ գումար եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Ամուսիններին պատճառվել է մոտ 3 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով):

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։