ՀՀԿ ղեկավարը եթե պատմության մեջ մնա, ապա միայն նրանով, որ իր ղեկավարման ողջ շրջանում ընդամենը երկու ասուլիս է հրավիրել: Ավելի ճիշտ` երկու ինքնաասուլիս:
Առաջինը 2013-ի մարտի 18-ին էր, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 2-ին:
Երկուսի դեպքում էլ հրավիրվածները սեփական ԶԼՄ-ներն են եղել (թվով մոտ 12), եւ երկուսի դեպքում էլ ինքնաասուլիսները հրապարակվել են առնվազն 24 ժամ հետո և մեկ կենտրոնում մոնտաժված տարբերակով: Սա նոնսենս է:
«Ֆրիդոմ հաուզ»-ը եթե մեռած չի, անպայման իր հերթական զեկույցում կարձանագրի այս փաստերը՝ որպես արտառոց երեւույթ (բայց դե, ով իմանա. Վենետիկի հանձնաժողովն էլ էր շատ անաչառ, սակայն սահմանադրական փոփոխությունների հարցում հանկարծ դարձավ շա՜տ «մարդակենտրոն»):
Ակնհայտ է, որ մարդը վախենում է սեփական ժողովրդից (ի տարբերություն, օրինակ, հարեւան երկրի ղեկավարի, որի նախաձեռնած ԵՏՄ-ի մեջ մտնելու եւ լիարժեք անդամ դառնալու համար ՀՀԿ ղեկավարը կուլ տվեց անգամ Նազարբաեւի` Ալիեւի նամակի ընթերցումը. ամոթալի փաստ):
Սերժ Սարգսյանը հիանալի գիտի, որ ժողովուրդը իրեն չի հավատում եւ չի վստահում: Հիանալի գիտի, որ իր խոսքը գրոշի արժեք չունի ժողովրդի շրջանում: Այդ պատճառով էլ սեփական քարոզիչների հետ է զրուցում (ավելորդ է ասել` նախապատրաստված հարցերի պարտադիր ձեւաչափով):
Սարգսյանի`անձամբ ժողովրդի հետ շփվելու մի քանի փորձերը ավարտվել են խայտառակ վերջաբանով, եւ ծաղրանկարների ու հեգնական մենաբանությունների հեղեղ է լցվել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում: Մնում են սեփական քարոզիչները, որոնք իրեն հարմար` անգիր արած հարցերը պետք է տան, եւ ինքն էլ պետք է պատասխանի: Բայց աբսուրդն այն է, որ այս բեմականացումն անգամ հրապարակվում կամ ցուցադրվում է «ծյունինգ անելուց» հետո միայն: Այսինքն` «գեներալնի փորձից» հետո էլ դեռ կասկածներ կան. հո իր տատին կամ խիյարին չի՞ հիշել:
Ինձ մի հարց է հետաքրքրում: Սահմանագոտու բնակիչները, որոնց բազմաթիվ խոստումներ է տվել ՀՀԿ առաջնորդը եւ դրանք չի կատարել, այդ մարդիկ մոնտաժված հարցազրույցը դիտելո՞ւ են (պարզ է, որ չեն կարդալու նախագահականի եւ այլ կայքերում հրապարակված այդ անասելիք ինքնաասուլիսը): Ենթադրում եմ` ոչ մի դեպքում ուշադրության չեն արժանացնելու, ինչպես նախկինում լուրջ չեն ընդունել նրա ոչ մի խոսք («Ապահով Հայաստանում» իրենց քաշած կյանքը՝ վկա, երբ անգամ կիսապատերազմական իրավիճակներում նա «կորել» է ու չի երեւացել սահմանում):
Անասելիք, ձանձրալի, հոգնած մարդու ինքնաասուլիսը հետաքրքիր չէ հանրային որեւէ շերտի: Մանավանդ երբ «ֆռռացնող» երանգը հոգեկերտվածք է:
Երբ ակնհայտ է, որ նա ամեն ինչ անում է սեփական իշխանությունը երկարաձգելու համար։ Եվ դա անում է մի մարդ, ով ձախողել է բոլոր ոլորտներում, ավելին` ձախողել է երկիրը. այլեւս ո՞ւմ է հետաքրքիր, թե ինչ է ասում նա: Սարգսյանի խոսքն այլևս իր նեղ շրջապատի համար է, այն էլ՝ խարդավանքային խաղի կանոնների շրջանակներում։
Երբ խոսքն արժեք չունի, մոնտաժելս ո՞րն է

Կիմա Եղիազարյան