Լրահոս

03.12.2015 18:50

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.03-ի ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի մոտակայքում ավտոմեքենան սահելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 33 TO 384 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ., ծնվ.1958 թ.) արգելափակվել է Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 4-րդ զանգվածում՝ «Սարգիս Ասլամազյանի անվան» թիվ 1 երաժշտական դպրոցի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կարապիկի օգնությամբ դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի L3132 պ/հ (վարորդ` 1965 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Փյունիկ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 08 SU 139 պետհամարանիշի (վարորդ ` Ա. Ս. 1983 թ. ծնվ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.08-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գրանտ Տոբակո» խանութի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-21Օ6» մակնիշի 16 ՕՏ 561 պետհամարանիշի (վարորդ ` Ա. Գ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։