Քաղաքական

03.12.2015 16:55

«ՈՉ»–ի հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ)

«ՈՉ»–ի հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում «ՈՉ»–ի համատեղ շտաբը հանրահավաք էր հրավիրել՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։

Հիշեցնենք, որ այնտեղ նաև շուրջօրյա անժամկետ նստացույց է անցկացնում «Նոր Հայաստան» ճակատը։

«Ոչ»-ի շտաբը քաղաքացիներին կոչ է անում դեկտեմբերի 6-ին ՈՉ-ի ակտիվ համազգային քվեարկություն իրականացնել տեղամասերում։

Իսկ դեկտեմբերի 7-ին համապետական հանրահավաք կհրավիրվի Ազատության հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։