Աշխարհ

03.12.2015 16:02


«Թուրքական հոսքը» կասեցվել է

«Թուրքական հոսքը» կասեցվել է

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքերով՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը կասեցված է։

«Բանակցությունները դադարեցված են»,– Նովակի խոսքն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն էլ նշել է՝ եթե Թուրքիային պետք է «Թուրքական հոսքը», նա կարող է բանակցելու համար դիմել ՌԴ–ին, սակայն նման դիմում դեռևս չկա։

Գազամուղը, որի կառուցման մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2014թ. Անկարայում, ձգվելու էր ՌԴ–ից Թուրքիա՝ Սև ծովի հատակով։

Հիշեցնենք՝ ռուս–թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին նոյեմբերի 24–ին Սիրիայում թուրքական կործանիչով ՌԴ ինքնաթիռի խոցումից հետո։

Նոյեմբերի 26–ին էլ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որը կոնկրետացնում է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Վարչապետը նշել է, որ պատժամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը