«Երկիր» միության հայտարարությունը Թիֆլիսի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման կապակցությամբ
«Երկիր» միությունը գնահատում է 2009թ. նոյեմբերի 19-ին Թիֆլիս քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցու փլուզման փաստը որպես վրացական իշխանությունների հանցավոր անգործության օրինաչափ արդյունք և երկրի հայ փոքրամասնության նկատմամբ իրականավող խտրական քաղաքականության հերթական դրսեւորում:
Տարիներ շարունակ միտումնավոր ձգձգելով Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի և հայոց եկեղեցիների վերադարձման հարցերի լուծումը' Վրաստանի կառավարությունը բացահայտորեն արհամարհում է Վիրահայոց թեմի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի իշխանությունների, հայաստանյան եւ սփյուռքյան ոչ-կառավարական կազմակերպությունների բազմաթիվ դիմումները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերն ու հանձնարարականները' դրանով բացահայտ մարտահրավեր նետելով ոչ միայն իր երկրի հայ քաղաքացիներին, այլ նաեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության ու ժողովրդավարական զարգացման խնդիրներով շահագրգիռ պետություններին ու միջազգային կառույցներին:
«Երկիր» միությունը արձանագրում է, որ վրացական իշխանությունների կողմից իրականացվող հայ բնակչության, որպես փոքրամասնություն կարգավիճակից բխող, կենսական խնդիրների անտեսման քաղաքականությունը միմիայն հանգեցնելու է ինչպես վիրահայության, այնպես ել հայության շրջանում հիասթափության եւ դժգոհության տրամադրություններ ուժեղացմանը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա:
«Երկիր» միությունը միանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդի կոչին' ուղղված Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն' վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման և հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ: