Տնտեսական

03.12.2015 13:53


Կրկին վարկ՝ 83 մլն եվրո

Կրկին վարկ՝ 83 մլն եվրո

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագիծը:

Կառավարությունից վստահեցրել են, որ ծրագրի շրջանակներում տրամադրվելիք վարկային միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը ֆիքսվելու է ստորագրման օրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը