Ադրբեջանը ցանկանում է դուրս մղել Հայաստանին Սևծովյան օղակից
Արդեն տրվել է Սև ծովի շուրջ շրջանային մայրուղու շինարարության սկիզբը։ Ինչպես հաղորդում է «Haberturk»-ը՝ ավտոմայրուղու երկարությունը կազմելու է 7000կմ, իսկ ճանապարհն անցնելու է 12 երկրներով։ Հիմնական ուղին և միացնող ճանապարհները անցնելու են Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հունաստանի տարածքներով։
Սակայն Ադրբեջանը վերապահումներով է համաձայնվել ճանապարհի անցկացմանը։ «Հայաստանի կողմից նրա տարածքների մի մասի օկուպացիայի պատճառով Բաքուն չի ցանկանում ոչ մի կապ ունենալ այդ երկրի հետ։ Եթե Հայաստանը միանա այդ փաստաթղթին, ինչը կնշանակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև անուղղակի կապի ստեղծում, ապա Բաքուն հետ կկանչի Սևծովյան շրջանային մայրուղու շինարարության համար դրած իր ստորագրությունը։»,-գրում է թուրքական պարբերականը։
Նշենք, որ շրջանային մայրուղու մասնակից երկրները նախատեսում են աջակցություն ցույց տալ միմյանց մայրուղու նախագծման, շինարարության, տեխսպասարկման և շահագործման, ինչպես նաև դրա զարգացման կառավարման հարցերում։ Ակնկալվում է, որ մայրուղու շինարարության, շահագործման և կառուցման աշխատանքները կֆինանսավորվեն պետական և մասնավոր միջոցներից։