Լրահոս

03.12.2015 11:47

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Այս տարի Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշում ենք կայուն զարգացման՝ մինչև 2030 թ. իրականացվելիք հավակնոտ օրակարգի ընդունումից անմիջապես հետո: Գործողությունների այս համաշխարհային ծրագիրը մեզ կոչ է անում «ոչ ոքի հետ չթողնել»:

Բոլորի համար կայուն, ներառական աշխարհի կառուցումը պահանջում է ցանկացած կարողության տեր անձանց լիարժեք ներգրավվածություն: «Կայուն զարգացման օրակարգ - 2030» փաստաթուղթը հաշմանդամություն ունեցող անձանց հուզող բազմաթիվ հարցեր է ընդգրկում, և մենք պետք է միասին ջանանք այս հանձնառությունները վերածել գործողությունների:

Այս տարի ավելի վաղ Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովը ճանաչեց այն առանցքային դերը, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են խաղալ աղետներին պատրաստվածության ու արձագանքման առավել համընդհանուր մոտեցման խթանման հարցում: Հաջորդ տարի ՄԱԿ-ի բնակարանային ապահովության և քաղաքային կայուն զարգացման երրորդ խորհրդաժողովը (HABITAT III) կքննարկի քաղաքային զարգացման նոր օրակարգը՝ մեր քաղաքները դարձնելու ավելի ներառական, հասանելի ու կայուն: Այս գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց տեսակետները վճռորոշ նշանակություն կունենան:

Առաջ նայելով՝ մենք պետք է ամրապնդենք զարգացման քաղաքականություններն ու գործելակարգերը՝ ապահովելու, որ հասանելիությունը ներառական և կայուն զարգացման մասը լինի: Այս նպատակով անհրաժեշտ է ավելի լավ իմանալ այն մարտահրավերները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք (ներառյալ առավել հստակ և ապախոշորացված տվյալների միջոցով), ու ապահովել, որ նրանք կարողանան ստեղծել հնարավորություններ և օգտվել հնարավորություններից:

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին մենք կարող ենք առաջ մղել աշխարհը՝ հետ չթողնելով ոչ ոքի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։