Աշխարհ

03.12.2015 10:10


Լավրով. «Թուրքիայի՝ նավթի առևտրով զբաղվելու մասին տվյալները կներկայացվեն ՄԱԿ–ին»

Լավրով. «Թուրքիայի՝ նավթի առևտրով զբաղվելու մասին տվյալները կներկայացվեն ՄԱԿ–ին»

Թուրքիայի՝ «Իսլամական պետության» զինյալների հետ նավթի առևտրով զբաղվելու մասին տվյալները կներկայացվեն ՄԱԿ–ին։ Այս մասին, «Россия 24»–ի փոխանցմամբ, Բելգրադում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սերբիայի ԱԳՆ առաջնորդ Իբիցա Դաչիչի հետ իր բանակցությունները։

Լավրովը շեշտել է՝ ՌԴ–ն քանիցս բարձրաձայնել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող նավթահանքերից Թուրքիա մատակարարվող նավթի մասին։ Նախարարը խոստացել է, որ բոլոր ապացույցները կտրամադրվեն հետաքրքրված կողմերին։

Արտգործնախարարը նաև հայտարարել է թուրք–սիրիական սահմանի փակման անհրաժեշտության մասին՝ նավթի ապօրինի բիզնեսը կանխելու համար։

«Հարկավոր է ոչ թե երկարատև հետաքննություն սկսել, այլ ընդամենը մեկ քայլ անել»,–ընդգծել է Լավրովը։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ հանցավոր այդ բիզնեսին ներգրավված է Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը