Ծանոթանալով Դավիթ Հարությունյանի վերջին երկու ամսում արած հայտարարություններին՝ կարծում ենք, ոչ ոքի մոտ այլեւս կասկած չի մնում, որ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությունը հեղինակել է բառացապես նպատակ ունենալով ապահովել իր եւ իր թիմի վերարտադրությունը:
. . .
1. «Ազատության» հարցին, թե Սերժ Սարգսյանը շարունակելո՞ւ է ղեկավարել երկիրը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավար է, որն այսօր իշխանություն է վայելում երկրում, իշխանության գլուխն է, և եթե այդ նույն կուսակցությանը հաջողվի հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ մեծամասնություն, իհա՛րկե։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ կուսակցության ղեկավար, բնականաբար, նա կունենա մեծ ազդեցություն երկրի քաղաքական զարգացումների վրա, եթե այդպես տեղի չունենա, օրինակ՝ իշխանությունը ձևավորվի կոալիցիոն, իհա՛րկե, իրավիճակն էապես կարող է փոխվել, եթե Հանրապետական կուսակցությունը չհաղթի, արմատապես իրավիճակը կարող էփոխվել»:
19.10.2015
. . .
2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ չի բացառում՝ վարչապետ կարող է դառնալ Սերժ Սարգսյանը: Այսպես նա «a1plus»–ի եթերում պատասխանել է պնդմանը, որ հանրաքվեում «Ոչ» ասելն ինքնին նշանակում է իշխանափոխություն։
«Իշխանափոխություն չի նշանակում։ Ի՞նչ տեղի կունենա։ Կարծում եմ՝ կլինեն սովորական ընտրություններ 2017թ.։ Եթե ՀՀԿ-ն ունենա դարձյալ ունենա մեծամասնություն խորհրդարանում, ապա կձևավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ»,- ասել է Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ դա շատ բնական սցենար է:
–Կարծում եմ՝ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի նախագահը ևս լինի իր թեկնածուն, բայց եթե անգամ նախագահը լինի ընդդիմադիր թեկնածու, ապա նա արդեն զրկված կլինի գործադիր իշխանության լծակներից, որովհետև խորհրդարանական մեծամասնությամբ դրանք օրենքի ուժով կստանձնի վարչապետը: Մենք կունենանք գրեթե այն պատկերը, ինչ վարչապետ Պուտին ևնախագահ Մեդվեդև պարագայում,- ավելացրել է Դ. Հարությունյանը:
1.12.2015։
. . .
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։ Այնպես, որ` բոլոր նրանք, ովքեր դեռ շարունակում են ինքնախաբեությամբ զբաղվել ու փրփուրը բերաններին հայտարարել, թե մի քանի օր հետո հանրաքվեի դրվող նախագծով իշխանությունը չի վերարտադրվում, այդ մարդիկ` ըստ հարմարության, պարզապես իրենց երկարականջ կենդանու տեղ են դնում:
Ի՞նչ են փոխանցում Դավիթ Հարությունյանի շուրթերը

Կիմա Եղիազարյան