Քաղաքական

02.12.2015 12:38

«Ոչ»-ի շտաբի հայտարարությունը

«Ոչ»-ի շտաբի հայտարարությունը

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման հրավիրված խաղաղ հանրահավաքը մի քանի արձանագրումների առիթ է տալիս։

Իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին։

Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երեւան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքները։

Եվ ամոթալի այս վարքագծի դրեւորումից հետո վարչախումբը դեռ հույս ունի, թե Սահմանադրությունը փոխելու իր նախաձեռնությանը որեւէ մեկը կարող է դրակա՞ն վերաբերել։ Իր այսօրինակ քայլերով ռեժիմն, ակամա, ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս գնալու եւ «ՈՉ» ասելու Սահմանադրությունը փոխել նախաձեռնած սահմանադրախախտ իշխանությանը։

«Ոչ»-ի համատեղ շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։