-Ինչպես ե՞ք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մյունխենում կայացած հանդիպումը։
-Հերթական։ Այն տեղեկատվությունը, որ տրամադրվել է, թույլ է տալիս ասելու, որ բանակցություններն անցել են բավական ծանր։ Սկզբնական որևէ արդյունք չկա, չի էլ կարող լինել, որովհետև թույլ վիճակ ունեցող երկիրը չի կարող հարցերը լուծել շանտաժի միջոցով, ինչը որ Ադրբեջանն արել է։
-Ի՞նչ եք կարծում' այս փուլում ի՞նչ պետք է անել։
-Այս, հաջորդ և այլ հանդիպումները, որոնք ապարդյուն են ձեռքբերում արձանագրելու իմաստով, արդյունավետ պետք է լինեն Հայաստանի ուժեղացման համար։ Ժամանակը պետք է օգտագործել Հայաստանի, Արցախի դիրքերն ուժեղացնելու և հարցը վերջնականորեն լուծելու համար, ոչ թե կարգավորելու։ Իմ կարծիքով՝ համաշխարհային իրադրությունը և Ադրբեջանի զինվածության մակարդակն այնպիսին են, որ առաջիկայում թույլ չեն տալիս հարցն ի վնաս Հայաստանի լուծել, եթե, իհարկե, Հայաստանն ունենա հստակ դիրքորոշում։ Հայաստանի դիրքորոշումը ո՞րն է, ինքը ի՞նչ է ուզում. Արցախի անկախացում է ուզում, ազատագրված կոչվող շրջաններում հայկական պետականության ամրապնդում է ուզում։ Այտեղ ինչ-որ անորոշություն կա։ Հայկական կողմը մեղավոր է։ Անորոշությունը քարոզչական պասիվություն է առաջացնում։ Հայաստանը պետք է հստակ ունենա հետևյալ դիրքորոշումները. Արցախի Հանրապետությունը՝ առկա տարածքներով, անկախ պետականություն պետք է դառնա, և վերջ։ Երկրորդ, նա պետք է քարոզչական և բանակցային գործընթացը փոխի. քարոզչության մեջ պիտի դառնա ակտիվ, ագրեսիվ, ինքն առաջարկի վիճակներ, որպեսզի ուրիշները մեկնաբանեն, իսկ գործնական քաղաքականության մեջ ինքը պետք է հայտարարի, որ Արցախը հակագաղութային պատերազմի արդյունքով ապստամբել է։
-Ո՞րը կարող է լինել բանակցային գործընթացի տրամաբանական ավարտը։
-Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունն իրավունք չունի Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության փոխարեն բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե պատերազմը հակագաղութային է, եթե ազգային ազատագրական պատերազմ է, ուրեմն գաղութարար երկրի հետ պիտի բանակցի ազատագրված տարածքի կազմավորված իշխանությունը։ Միջազգային իրավունքի իմաստով Հայաստանը չպետք է վախենա, ինքն իրավունք ունի ազատագրվածին օժանդակելու, դա իր պարտավորությունն է։ Ալիևը պետք է հանդիպի Բակո Սահակյանի հետ։ Սա կլիներ ճիշտը։ Համաշխարհային պրակտիկան այդպիսի խեղաթյուրումներ սիրում է, բայց դա մեր շահերից չի բխում։ Այժմ և առաջիկայում միջազգային իրադրությունն այնպիսին է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ տեղաշարժ առաջացնելու։ Հայաստանի դիրքորոշման փոփոխության, բանակցային և այլ գործընթացներում Արցախին առաջ մղելու պայմաններում մենք հաջողությամբ ոչ միայն կպահպանենք Արցախը, այլ նաև կազատագրենք այն տարածքները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիոն իշխանությունների վերահսկողության տակ։ Հայաստանը և Արցախը երկու կետերում՝ Հորադիզի և Եվլախի ուղղություններում, ճնշումը պետք է ուժեղացնեն։ Ճնշումն ուժեղացնելու պարագայում Ադրբեջանի հոխորտանքները կվերանան։ Հայության տեսակետը պետք է հստակ լինի՝ նույնիսկ մի թիզ հող տալ չի կարելի։
-Դուք ասում եք, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա, ավելի խիստ լինի իր հայտարարություններում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ դա չեն անում իշխանությունները, և հատկապես՝ հանրապետության նախագահը։
-Սա դիրքորոշման հարց է։ Հայաստանն ամոթխած հարսի կեցվածք է ընդունել։ Չգիտեմ, թե դա ինչի համար է արվում, բայց անթույլատրելի է։ Հայաստանը «դե ֆակտո» հարցը լուծել է, և կարծեք թե ամաչում է ասել, որ հարցը լուծել է, իսկ ով որ գաղութային պատերազմ է մղել, նա հոխորտում է, խոսում է տարածքներից, սահմանները չխախտելուց և այլն։
Լևոն Շիրինյան
Հարցազրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը