Լրահոս

01.12.2015 13:02

Դրամապանակ գողացողին հայտնաբերել են

Դրամապանակ գողացողին հայտնաբերել են

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը:
Նույն օրը, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Պարզվել է, որ նա է գողացել դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, սոցիալական քարտ և այցեքարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։