ԱՄՆ Պետդեպ. «Խոցված Սու-24 ինքնաթիռը հատել էր Թուրքիայի օդային տարածքը»
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ ԷլիզաբեթՏրյուդոնհայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ունեցած տվյալներն ապացուցվում են՝ ռուսական Սու-24 ինքնաթիռը, նախքան թուրքական հրթիռից խոցվելը, խախտել էր Թուրքիայի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Նա նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռի անձնակազմն այդ մասին բազմիցս նախազգուշացվել է թուրք զինվորականների կողմից։ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թեորտեղէգտնվելինքնաթիռըխփվելուպահին։
Միաժամանակ, հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքին, բայց կարևոր է՝ Անկարան ու Մոսկվան միջոցներ ձեռնարկեն երկու կողմից էլ լարվածությունը թուլացնելու համար։
«Պետքէերկխոսություն ծավալենք, պետքէթուլացնենքիրավիճակիսրումը։Երկուկողմերիմիջևքննարկումներիշարունակություննայնէ, ինչնայժմկարևորէմեզհամար»,-ասել է Տրյուդոն։
ԱՄՆ Պետդեպ. «Խոցված Սու-24 ինքնաթիռը հատել էր Թուրքիայի օդային տարածքը»
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ունեցած տվյալներն ապացուցվում են՝ ռուսական Սու-24 ինքնաթիռը, նախքան թուրքական հրթիռից խոցվելը, խախտել էր Թուրքիայի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Նա նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռի անձնակազմն այդ մասին բազմիցս նախազգուշացվել է թուրք զինվորականների կողմից։ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ է գտնվել ինքնաթիռը խփվելու պահին։
Միաժամանակ, հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքին, բայց կարևոր է՝ Անկարան ու Մոսկվան միջոցներ ձեռնարկեն երկու կողմից էլ լարվածությունը թուլացնելու համար։
«Պետք է երկխոսություն ծավալենք, պետք է թուլացնենք իրավիճակի սրումը։ Երկու կողմերի միջև քննարկումների շարունակությունն այն է, ինչն այժմ կարևոր է մեզ համար»,-ասել է Տրյուդոն։
7or.am