Լրահոս

30.11.2015 21:28

Կատարվում է քննություն՝ պարզելու շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները

Կատարվում է քննություն՝ պարզելու շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։

2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գ.Խաչատրյանն ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ քերծվածքներ սրունքների վրա։

Պարզվել է նաև, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։

Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։

Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։