-Հայաստանը պետք է ճանապարհ գտնի դեպի Եվրոպա, և այդ տեսանկյունից այս գործընթացը ճիշտ է։ Խոսքը ինտեգրացիայի մասին է։ Հայաստանին դա օդի պես անհարաժեշտ է։ Եթե Թուրքիայի միջոցով դա հանարավոր է անել, ապա պետք է անել, որովհետև ինչ էլ եղել է պատմության մեջ, անցյալ է։ Ներկա ժամանակը շատ խիստ պահանջներ է ներկայացնում, այսօրվա օրը իր դաժան օրենքներն ունի։ Հա՛, անցյալը հասկացանք, բայց եթե դու ուզում ես գոյատևել, պետք է շարունակես շարժվել՝ թեկուզ ոչ այնքան դուրեկան բաներ անելով,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը։
Նա նշել է, որ կարծում է, թե Թուրքիան ի վերջո կընդունի Ցեղասպանությունը, որովհետև չի կարող անընդհատ փակ աչքերով ապրել։
- Այն, որ Ալիևը խոսում է պատերազմի մասին, կարող եմ ասել՝ դա այնքան էլ հեշտ չէ, որովհետև գերտերություններ կան, որոնք թույլ չեն տա, որ տարածաշրջանում պատերազմ սկսվի, ճնշումներ կգործադրեն, ու կխփեն Արբեջանի գլխին,-ասել է կոմպոզիտորը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հակառակը լինի, ու մե՛զ վրա ճնշումներ գործադրվեն՝ զիջումներ անելու համար, նա պատասխանել է, թե վստահում է մեր իշխանություններին։
-Այդ հարցը մի ձևով կլուծվի։ Մեր նախագահը խելացի է, և նա ճանապարհ կգտնի՝ ինչպես անել, և ինձ թվում է՝ ամեն ինչ լավ կլինի,-ասել է Ռուբեն Սարգսյանը։
Գերտերությունները կկասեցնե՞ն պատերազմի վտանգը

7or.am