Լրահոս

23.11.2009 15:01


Թուրքիայում հրաժարվել են հնչեցնել Իսրայելի հիմնը

Այս օրերին Թուրքիայում տեղի է ունենում շախմատի աշխարհի պատանեկան մրցաշարը։ Մինչև 14 տարեկան աղջիկների առաջնության հաղթող է դարձել իսրայելցի Մարցել Աֆրոյմսկին։ Սակայն մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ Իսրայելի հիմնը չի հնչել։

Մրցաշարի թուրք կազմակերպիչները որոշել են հնչեցնել միայն թիմային հիմները, ինչն արձանագրությունների ուղղակի խախտում է։ Իսրայելի շախմատի ասոցիացիայի ղեկավար Ավիվ Բուշինսկին արդեն պաշտոնական բողոք է ներակացրել շախմատի միջազգային ասոցիացիային։

Երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման նպատակով երեկ երեկոյան Թուրքիա է ժամանել նախարար Բենիամին Բեն-Էլիզերը։ Այդ հարաբերությունները հատկապես լարվել էին այն բանից հետո, երբ Անկարայի հեռուստատեսությունը Գազայի հողերում «սիոնական զավթիչների գազանությունը» պատկերող սերիալ է թողարկել։ Մասնավորապես, սերիալը իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի մանուկների սպանությունն է պատկերում, ինչպես նաև՝ ՑԱԽԱԼ-ի զինվորների դաժան վերաբերմունքն անմեղ քաղաքացիների նկատմամբ և պաղեստինցիների տների ավերումը։

Ըստ «Walla»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը