Վահրամ Աթանեսյան. «Նպաստավոր բանակցություններ չեն լինում, նպաստավոր լուծումներ լինում են պատերազմի դաշտում»
-Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ճնշում գործադրելու ձև են այս իրավիճակում առավելագույնը ստանալու համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, բանակցությունները մոտենում են որոշում ընդունելու հանգրվանին, և Ադրբեջանի այս քարոզչությունը պայմանավորված է դրանով,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Մյուս կողմից, նրա կարծիքով, դա պայմանավորված է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների նկատմամբ Ադրբեջանի բացասական վերաբերմունքով, և Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումը, որպեսզի Թուրքիան չկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, մինչև Ղարաբաղի հարցում ինչ-որ համաձայնություն չլինի։
Անդրադառնալով համանախագահների հայտարարությանը, թե բանակցություններն ընթանում են շրջանակային համաձայնագրի շուրջ, Վ.Աթանեսյանը նշել է, որ չի կարծում, թե այս պահին կարելի է խոսել ինչ-որ շրջանակային համաձայնագրի մասին։
-Չեմ կարծում, թե ընդհանրապես համաձայնագիրն այս պահին կարող է առարկայական տեսքի գալ, իսկ ստորագրումը՝ առավել ևս։ Ամենայն հավանականությամբ, կարող է խոսք լինել հայտնի սկզբունքների շուրջ քննարկումների և հաջորդ փուլի մասին,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ բանակցություններում բոլոր կողմերն էլ պարտվում են, որովհետև դրանցում ոչ ոք առավելագույնի չի հասնում. «Նպաստավոր բանակցություններ չեն լինում, նպաստավոր լուծումներ լինում են պատերազմի դաշտում»,- ընդգծել է Վահրամ Աթանեսյանը։

7or.am