Լրահոս

07.02.2011 15:09


ԿԲ-ը կանխատեսում է 4.1-5.7% սահմաններում ՀՆԱ աճ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը ներկայացրեց ԿԲ այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։Ըստ այդմ՝ 2011թ.-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կանխատեսվում է 4.1-5.7% սահմաններում։

«Կարևոր է հատկապես Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղ համարվող գյուղատնտեսության զարգացումը։ Կանխատեսվում է, որ այս տարի գյուղատնտեսության աճը կկազմի 7-9 % շրջանակներում, որին նպաստելու է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ճյուղերում ակնկալվող աճը»,-ասել է բանախոսը։

2011թ. կանխատեսվում է՝ արդյունաբերության ոլորտում 6 -8 %, շինարարության ոլորտում 2- 4 % տոկոս, ծառայությունների ոլորտում 3.5-5.5% աճ։

Այս խորագրի վերջին նյութերը