Լրահոս

28.11.2015 12:10

Մեկուկես միլիոնանոց ոսկյա շղթայի գողությունը բացահայտվել է

Մեկուկես միլիոնանոց ոսկյա շղթայի գողությունը բացահայտվել է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Լենա Հ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 17-ի առավոտյան մուտք է գործել Վերին Գետաշեն գյուղի տներից մեկն ու ննջասենյակի սեղանի վրայից գողացել մոտ 50 գ կշռով ոսկյա շղթա՝ 1.500.000 դրամ արժողության, որը հաջորդ օրը վաճառել է ոսկյա զարդերի սրահում:
Տուժողը նախկինում ոստիկանությունում չի դիմել: Նա հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։