Լրահոս

02.10.2010 10:20


Լուկաշենկո. «Բելառուսի ղեկավարության դեմ տեղեկատվական պայքարը դրդում են Ռուսաստանի իշխանությունները»

Լուկաշենկո. «Բելառուսի ղեկավարության դեմ տեղեկատվական պայքարը դրդում են Ռուսաստանի իշխանությունները»

-НТВ-ն «գազպրոմի»-ական հեռուստաալիք է,-հայտարարել է Բելառուսի նախագահը՝ մեկնաբանելով НТВ հեռուստաալիքով իր մասին ցուցադրված բացասական ֆիլմը։

Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Բելառուսի ղեկավարության դեմ տեղեկատվական պատերազմը դրդում են Ռուսաստանի իշխանությունները։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե Բելառուսն ինչպիսի գործողություններ է ձեռնարկելու ցուցադրվող բացասական տեղեկատվական սյուժեների դեմ։

«Դուք գիտեք, թե ով է պատվիրում նմանատիպ բաներ։ Չէ՞ որ դա ընդհանրապես անթույլատրելի է միջազգային պրակտիկայում։ Դա միայն պատերազմական գործողությունների ժամանակ է թույլատրվում զանգվածային լրատվամիջոցներին, նրանք լիովին հսկվում են իշխանությունների կողմից... Մասնավո՞ր է НТВ-ն, թե՞ ոչ։ НТВ-ն «գազպրոմ»-ական հեռուստաալիք է։ Այդ ամբողջ կեղտը ֆինանսավորվում է «Գազպրոմի» կողմից, իսկ թե ով է այնտեղ տնօրինում, դուք գիտեք»,-պատասխանել է Լուկաշենկոն։

 

Այս խորագրի վերջին նյութերը