Լրահոս

27.11.2015 14:38

Հանցավոր խմբի ձերբակալված անդամներից մեկը հացադուլ է հայտարարել

Հանցավոր խմբի ձերբակալված անդամներից մեկը հացադուլ է հայտարարել

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք -Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածների հետ:

Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:

Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվեց ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին:

Ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնեց, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել:

Դիտորդական խումբը պարզեց, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել: Դիտորդական խմբի կողմից Գ. Ջ-ին բացատրվեց, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ: Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացավ պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի:

Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները:

Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել:

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։