Մեկնաբանություն

27.11.2015 13:10


Ինչո՞վ է զբաղված իշխանությունը

Ինչո՞վ է զբաղված իշխանությունը

Հետևելով Բ26–ի տակ աշխատող լրատվամիջոցների պահվածքին՝ կարող ենք արձանագրել, որ «արևմտամետները» ողջունում են թուրքական կործանիչի գործողությունները և ուրախանում, որ ռուսները կորուստ են ունեցել։

Խնդիրն այն չէ, որ ռուսների ամեն մի քայլը պետք է ողջունվի, և մենք գլխապատառ տրվենք Կրեմլին։ Ամենևի՛ն։ ՀՀ–ն ի՛ր շահը պետք է հետապնդի։

Ակնհայտ է, որ Սիրիայում թուրքական շահը բախվել է ռուսականի հետ։ Իսկ դա նշանակում է, որ օբյեկտիվորեն բախվում են նաև հայկական ու թուրքական շահերը, քանզի Անկարան ուզում է Բաքվի օգտին լուծել Ղարաբաղի խնդիրն այնպես, ինչպես ուզում է իր կողմից ֆինանսավորվող ահաբեկիչների օգտին լուծել Սիրիայի նախագահ Ասադի, այսինքն՝ ռուսների դեմ կռիվը։

Այս պայմաններում Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացնելը, Թուրքիային «բալետ անելը» և «ինքնիշխանիստություն» խաղալը ոչ այլ ինչ են, եթե ոչ հինգերորդ շարասյան դերակատարություն։

Անշո՛ւշտ, Հայաստանը չպետք է, ինչպես ասում են, մեջ ընկնի ու խառնվի խոշորների բախումներին, բայց Հայաստանը նաև չի կարող անտարբեր հետևել իրադարձությունների զարգացմանը և չփորձել օգուտներ քաղել, մասնավորապես, ՌԴ–ից։ Վերջինս այս պահին դաշնակիցների ու խրախուսող խոսքի կարիք ունի, և կարելի է պահն օգտագործել ու ՀՀ–ի օգտին լուծել բազում խնդիրներ։

Սակայն ցավալին այն է, որ ՀՀ իշխանություններին, դատելով «անկախ» կայքերից մեկի էժանագին հրապարակումից, բացարձակապես չեն հետաքրքրում անվտանգության հարցերը և մեր պետության շահերը, եթե դրանք անձամբ իրենց համար կանխիկ գումարով շոշափելի չեն՝ «Մեզ ի՞նչ, թող ռուսները մտածեն ՀՀ անվտանգության մասին, համ էլ՝ հայերը փոքր ածու են, ու եթե պետք է մեծերի բախման արդյունքում կործանվեն, ապա թող էդպես էլ լինի, միևնույն է, մենք ահագին կուտակել ենք ու կարող ենք վայելել կուտակածը նաև այլ երկրներում» թեմայով։

Իշխանություններին հետաքրքրում են միայն սահմանադրական փոփոխությունները, վերարտադրության խնդիրները, ներքաղաքական «մուտիլովկաները» (օրինակ՝ «անկախ» մամուլի միջոցով իշխանության այս կամ այն ներկայացուցչին ու նրա ընտանիքին «փչացնելը» և այլն), թամաշա–շոուները և «քեշ» փողը։ Ուրիշ ոչի՛նչ։

Հարկ է ցավով արձանագրել, որ մեր շուրջը տեղի ունեցող դրամատիկ ու վտանգավոր զարգացումների համապատկերին իշխանությունները դրսևորում են հանցավոր դիլետանտիզմ և անտարբերություն։ Թե ինչ է լինելու սրա գինը, կարելի է հեշտությամբ պատկերացնել։

Հանրությունը, հետևաբար, պետք է իմանա, որ ինքը մնացել է «գեղցի» ու «քյարթու» մտածողությամբ իշխանությունների և մեծ մասամբ պուտանկայացած «ընդդիմադիր» գործիչների հույսին։ «Փորձագիտական» կոչված հանրության մասին խոսելն անգամ անիմաստ է. 99 տոկոսը ծախված ու անգրագետ դիշովկեք են։

Այս պայմաններում միայն քաղաքական փոփոխությունները կարող են մեզ օգնել անվտանգության ապահովման հարցում։ Ունի՞ մեր ժողովուրդն այդ հնարավորությունը։ Հարցը հռետորական է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը