Քաղաքական

27.11.2015 12:58

Վնասազերծված խմբի անդամը պնդում է, որ դա մտացածին գործ է

Վնասազերծված խմբի անդամը պնդում է, որ դա մտացածին գործ է

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի անդամներից Արթուր Վարդանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը և հանցավոր խումբ ձևավորելը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը.

Իմ պաշտպանյալը պնդում է, որ դա մտացածին գործ է։ Քննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող այլ տեղեկություն տրամադրել:

Փաստաբանը հորդորել է բոլորին զերծ մնալ գնահատականներ տալուց և չխախտել անմեղության կանխավարկածը։

–Արթուր Վարդանյանը ստացել է փայլուն կրթություն, ընտանիք, 3 անչափահաս երեխա ունի, բայց թողել ու գնացել է իր ուրույն լուման ներդնելու Քեսաբի ազատագրման գործում: Պատմությունը կամրագրի, թե նա ինչ մեծ դերակատարություն է ունեցել դրանում,-նշել է փաստաբանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։