Լրահոս

07.02.2011 15:05


Իրանում հակաադրբեջանական ելույթները շարունակվում են

Իրանում հակաադրբեջանական ելույթները շարունակվում են։ Այսպես, Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքի դիմաց  բողոքի ցույցեր են տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։

Բողոքի ցույցի մասնակիցները Ադրբեջանի կառավարությանը քննադատող պաստառներ են բռնել, ինչպես նաև վիրավորական կարգախոսներ բղավել։

Ցուցարարները նաև պահանջել են շտապ վերանայել գլխաշոր կրելն արգելող որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը