Էրդողանը լրտեսներ է անվանել ահաբեկիչներին զենքի մատակարարումը նկարած թուրք լրագրողներին (տեսանյութ)
Թուրքական ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է տեղական «Քումհուրիեթ» պարբերականի լրագրողներին, որոնք փաստացի ապացուցել էին, որ, այսպես կոչված, «մարդասիրական օգնության»անվան տակ Անկարան սիրիացի զինյալներին զենք է մատակարարում։
Դեռևս մայիսին թղթակիցները տեսանկարահանել էին այդ բեռներից մեկը. արկղերը լի էին նռնականետերի և ականանետերի համար նախատեսված արկերով։ Սահմանին կանգնած տեսուչները, սակայն, հանգիստ բաց էին թողել այդ բեռնատարը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսանյութը դիտելուց անմիջապես հետո շտապել էր ԶԼՄ–ի աշխատակիցներին լրտեսության մեջ մեղադրել։
«Россия 24»–ի փոխանցմամբ՝ այժմ լրագրողներին ազատազրկում է սպառնում։ Էրդողանը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել նրանց։ Դատական հայցում նշվում է, որ հրապարակումները չեն համապատասխանել իրականությանը, հոդվածներում նշված տվյալները կեղծ են եղել և ստացված «զուգահեռ կառույցներից»։
Թուրքիայի նախագահը մեղադրել է լրագրողներին նաև պետական գաղտնիքները բացահայտելու մեջ։
Էրդողանը լրտեսներ է անվանել ահաբեկիչներին զենքի մատակարարումը նկարած թուրք լրագրողներին (տեսանյութ)
Թուրքական ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է տեղական «Քումհուրիեթ» պարբերականի լրագրողներին, որոնք փաստացի ապացուցել էին, որ, այսպես կոչված, «մարդասիրական օգնության» անվան տակ Անկարան սիրիացի զինյալներին զենք է մատակարարում։

7or.am