Աշխարհ

26.11.2015 14:32


ԱՄՆ–ը բացատրել է՝ ինչու չի հարվածում ԻՊ նավթաշտարակներին

ԱՄՆ–ը բացատրել է՝ ինչու չի հարվածում ԻՊ նավթաշտարակներին

ԿՀՎ նախկին տնօրեն Մայքլ Մորելլը պատմել է, որ ԱՄՆ–ը որոշում է կայացրել չխոցել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքի նավթային օբյետկները, որպեսզի տարածաշրջանում էկոլոգիական աղետ չառաջացնի։

«The Hill»–ի փոխանցմամբ՝ ռմբակոծումներից հրաժարվելը պայմանավորված է սիրիական ժողովրդի համար հետագայում անհրաժեշտ նավթի արդյունահանման ենթակառուցվածքները պահպանելու միտումով։

«Մենք չենք ռմբակոծում ԻԼԻՊ–ի վերահսկած նավթահորերը, որովհետև չենք ուզում վնաս հասցնել շրջակա միջավայրին ու ենթակառուցվածքներին»,–ասել է Մորելլը։

Միևնույն ժամանակ, «mk.ru»–ի փոխանցմամբ, ԱՄՆ զինվորակաները խորապես անհանգստացած են Սիրիայում զենիթահրթիռային С-400 տեղակայելու ՌԴ որոշմամբ։

«Դա արդյունավետ ռազմական համալիր է, որը շոշափելի վտանգով է սպառնում ցանկացածին։ Ակնհայտ անհանգստություն է նկատվում Սիրիայում օդային գործողությունների հետ կապված»,– ասել է ամերիկացի պաշտոնյաների շրջանում «Ֆրանս պրեսի» աղբյուրը։

«С-400–ն իր շառավղով կծածկի ողջ Սիրիան։ Ըստ էության, դա ռուսներին Սիրիայի օդային ողջ տարածքը վերահսկելու հնարավորություն կտա։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած ինքնաթիռ, լինի Թուրքիայից, թե ՆԱՏՕ–ի այլ երկրից, Սիրիայի օդային տարածքով կարող է թռչել միայն ու միայն ռուսներից կանաչ լույս ստանալուց հետո»,– ասել է «CNN»–ի միջազգային թղթակից Մեթյու Չանսը։

Նշենք, որ նախօրեին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Սիրիայում С-400 տեղակայելու մասին որոշումը չի քննարկվել ՆԱՏՕ–ի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը