Քաղաքական

26.11.2015 14:33

Ըստ գյուղնախարարի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին առանց պատճառի է պաշտոնի նշանակվել

Ըստ գյուղնախարարի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին առանց պատճառի է պաշտոնի նշանակվել

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչ պատճառով է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, նշանակվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական։

Այսինքն՝ պատճառ է լինո՞ւմ, որ նշանակում են. ո՛չ մի պատճառ էլ չկա,–զարմացած արձագանքել է Ս. Կարապետյանը և հեռացել:

Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։