Տնտեսական

26.11.2015 13:58


Բնակիչները փակել էին Տիգրան Մեծ պողոտան

Բնակիչները փակել էին Տիգրան Մեծ պողոտան

Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտայի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը։ Ոստիկանները նրանց ուժով հեռացնում են՝ մեքենաների համար ճանապարհ բացելով։ Բնակիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում՝ իրենց բնակարանների հարցով։ Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

Ոստիկանների հետ հրմշտոցի արդյունքում բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Կինը պնդում էր, որ ոստիկանները հարվածել են իր որովայնին։

***

Բնակիչներին քիչ առաջ մոտեցավ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը։ Վերջինս վստահեցրեց հավաքվածներին, որ վաղը նրանցից 11 հոգու քանդված բնակարանների դիմաց փոխհատուցումը լինելու է քարտային հաշիվների վրա։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը