Լրահոս

07.02.2011 15:05


ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը ժամանելու է տարածաշրջան

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն այս տարի կժամանի Հայաստան։

Ներկայումս աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասի երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տարածաշրջան կատարվելիք այցի կազմակերպման շուրջ։

Սպասվում է, որ այցը տեղի կունենա տարվա երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ Պետրոս Էֆտիմիուն այդ պաշտոնում է ընտրվել 2010թ-ի հուլիսին։

Այս խորագրի վերջին նյութերը