Աշխարհ

25.11.2015 15:41


Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս է հրավիրել և անդրադառնում է ահաբեկչության դեմ պայքարի խնդրին։

Նա Սու–24–ի խոցումն անվանել է ծրագրված սադրանք։

«Ռուսական ՌՕՈՒ–ի վրա հարձակումը նման չէ չկանխամտածված ակտի, այլ ավելի շատ հիշեցնում է ծրագրված սադրանք»,–նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում չեն բացատում, որ բուֆերային գոտի ստեղծելու Անկարայի առաջարկը զինյալներին պաշտպանելու փորձ է։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ տարածքում են նաև գտնվում զինյալների ենթակառուցվածքները, այդ թվում՝ զինամթերքի, ռազմամթերքի պահեստները, հրամանատարական կետերը»,–նշել է Լավրովը՝ հավելելով, որ այն փաստը՝ ահաբեկիչներն օգտագործում են Թուրքիայի տարածքը, վաղուց հայտնի է։ Սակայն Ռուսաստանն առաջ ոչ թե աչք էր փակում դրա վրա, այլ իրականում նպատակ էր հետապնդում փոխադարձ վստահության մթնոլորտում երկխոսության միջոցով հասնել նրան, որ թուրքերն ավելի կշռադատված քաղաքականություն վարեն, միայն չկենտրոնանան Ասադին հեռացնելու վրա։

Լավրովը նաև նշել է, որ շատերը կարծում են՝ թուրք–սիրիական սահմանը փակելով՝ վերջ կդրվի Սիրիայում ահաբեկչական սպառնալիքին, և Մոսկվան կողմ է սահմանը փակելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկին։

«Կարծում եմ՝ դա ճիշտ առաջարկ է»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը