Լրահոս

25.11.2015 14:50

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06.56-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PO 600 պետհամարանիշով և «Ֆոտոն պիկապ» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ` 1989 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. (1939 թ. ծնված) և ուղևոր Ժ. Ս.-երը (1949 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ժ. Ս.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Տուժածները տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։