Լրահոս

23.11.2009 11:40


Տիգրան Խզմալյան. «…նման զարգացումները անխուսափելիորեն բարձրացնում են պատերազմի հավանականությունը»

Տիգրան Խզմալյան. «…նման զարգացումները անխուսափելիորեն բարձրացնում են պատերազմի հավանականությունը»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ ասել է, որ այս համաձայնությունները նշանակում են Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնում։

-Համաձայն  «Euronews»-ի տեղեկությունների՝  Ալիևն ու Սարգսայանը Մյունխենում համաձայնեցրել են որոշակի ծրագիր, որտեղ նախատեսված է պահպանել միայն ցամաքային սահմանը և փաստորեն հանձնել ազատագրված տարածքները։ Դա Հայաստանի և տարածաշրջանի համար նշանակում է նույնը, ինչ 1938թ. Մյունխենում կնքված համաձայնությունը Չեխոսլովակիայի համար։ Նման զարգացումներն անխուսափելիորեն բարձրացնում են պատերազմի հավանականությունը։  Դրանով վերանում է անվտանգության գոտի կոչվածը,-ասել է նա։

Այն հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, Տիգրան Խզմալյանը պատասխանել է, թե պետք է մի կողմ թողնել մանր հավակնություններն ու պայքարել, որպեսզի դա տեղի չունենա։

Նա նաև նշել է, որ «Սարդարապատ» շարժումն այս կապակցությամբ պատրաստում է հայատարարություն, և օրվա երկրորդ կեսին այն կտարածվի ԶԼՄ-ներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը