Լրահոս

23.11.2009 11:24


Արևմտյան ԶԼՄ-ները մեջ են բերում պաշտոնական Անկարայի պայմանը

Արևմտյան ԶԼՄ-ները մեջ են բերում պաշտոնական Անկարայի պայմանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 22-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ չի բացառում պատերազմի հավանականությունը, եթե Մյունխենում չհաջողվի ձեռք բերել պայմանավորվածություն։ Ալիևը հայտարարել էր, որ ներկայումս համաձայնեցվում է շրջանակային համաձայնագրի նախագիծը, որի ստորագրումից հետո կսկսվեն հիմնական փաստաթղթի մշակման աշխատանքները։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Մյունխենում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները առաջինն էին։ Ուշագրավը այն է, որ արևմտյան ԶԼՄ-ները վերջին օրերին անընդհատ մեջ են բերում «պաշտոնական Անկարայի այն պայմանը, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախվախ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից»։

Ըստ «Euronews»-ի

Այս խորագրի վերջին նյութերը