Աշխարհ

24.11.2015 12:01


Կիպրոսը հնարավոր է՝ ՌԴ–ին դիմի իր տարածքում ռազմաբազա տեղակայելու խնդրանքով

Կիպրոսը հնարավոր է՝ ՌԴ–ին դիմի իր տարածքում ռազմաբազա տեղակայելու խնդրանքով

Կիպրոսի ուղղափառ իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Մարիուս Ֆոտիուն մի շարք ակտիվիստների հետ նամակ է ուղարկել Հունաստանի նախագահ Նիկոս Անաստասիադիսին «Իսլամական պետությունից» պաշտպանվելու համար կղզում ռուսական ռազմաբազա տեղակայելու խնդրանքով։ Այս մասին գրում է «Իզվեստիան»։

Նամակում ասվում է, որ կիպրոսցիներին ուրախացրել է Սիրիայի ահաբեկիչների դեմ ինքնուրույն պայքար սկսելու ՌԴ որոշումը։

«Քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել, մեր երկիրը կգտնվի ամենաբարձր ռիսկային գոտում։ Մեր բանակին, ավիացիային և նավատորմին ուժեղ և հմուտ ընկերոջ աջակցությունն է հարկավոր»,- ասվում է նամակում։

Փորձագետները նշել են, որ կղզու «թուրքական» և «հունական» հատվածների միջև գտնվող տարածքն ազատ է, և հանգիստ կարելի է մի կողմից մյուսն անցնել առանց անձնագրի, այնպես որ, բնակիչները պետք է լրջորեն մտածեն իրենց անվտանգության մասին։ Իսլամականները սիրիական տարածքից կարող են անցնել Թուրքիա, այնտեղից էլ նավով՝ Կիպրոսի հյուսիսային՝ մահմեդական մաս, և հարվածել հունական Կիպրոսին։

Նշվում է նաև, որ այդ որոշմանը կարող է խոչընդոտել Կիպրոսի՝ ՆԱՏՕ մտնելու ցանկությունը՝ չնայած կիպրոսցիների՝ ՌԴ հանդեպ ունեցած համակրանքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը