Լրահոս

07.02.2011 14:56


Ավիկ Իսահակյան. «Երկպալատանի խորհրդարանի գաղափարը շատ ողջունելի է»

Ավիկ Իսահակյան. «Երկպալատանի խորհրդարանի գաղափարը շատ ողջունելի է»

Վերջերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջ քաշած՝ սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու համար երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  այդ թեմային՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը նշել է, թե գաղափարը շատ  ողջունելի է և չի կարելի մերժել։

-Սա դեռ շատ մշակելու, հասկանալու կարիք ունի։ Պետք է այնպես անել, որ Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչները ներգրավվեն, սփյուռքյան բոլոր կուսակցությունները ներկա լինեն։ Պետք է հաշվի առնել համայնքի մեծությունը, որ հավասարապես ներկա լինեն։ Եթե համայնքում շատ են, ուրեմն պատագմավորներն էլ շատ ներկա լինեն։ Պետք է մտածել, որ եթե լինի այդ վերին պալատը, Հայստանում որտեղ պետք է նրանք ապրեն, ինչպես պետք է աշխատավարձ ստանան և այլն։ Պետք է բոլոր այս հարցերը հաշվի առնել։

Այն հացին, թե ներքաղաքական դաշտում  դա չի՞ բարդացնի ընտրությունների, խորհդարանի կազմավորման հետ կապված առանց այդ էլ խառը իրավիճակը, նա ասել է, թե գուցե Սփյուռքի ներկայացուցիչները կարողանան ավելի ժողովրդավար կարգեր բերել և ավելի դրական ազդել Հայաստանում տիրող մթնոլորտի վրա։

-Այս նախաձեռնությունը ինքը՝ սփյուռքն առաջ քաշեց, որ ուզում են մասնակից լինել Հայաստանի թե՛ ներքին, թե՛ պատկան հարցերին։ Եվ իմ ասած այս բազմակուսակցականությունը կարող է մոդել լինի, որ մեզ մոտ ընդօրինակվի, որովհետև մենք հնարավորություն ենք տալիս, որ Սփյուռքն ինքը ձևավորի այդ կազմը, և այստեղից իրավունք չունենք ասելու՝ այսպես արեք, այնպես արեք,-նշել է Ավիկ Իսահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը