Վերջը ձեր ուզածն ի՞նչ է, ինչո՞ւ եք փոխում Սահմանադրությունը:
Մոտ երկու տարի առաջ, երբ «նախաձեռնողականության» կնքահայր Սերժ Սարգսյանն սկսեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, նախնախան «արգումենտն» այն էր, թե գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս զարգացնել երկիրը:
Էս մասին ահագին ժամանակ խոսելուց հետո հասկացան, որ անիմաստ հիմնավորում են գտել, քանզի ժողովուրդը, ի զարմանս իշխանության, այնուամենայնիվ, իշխանական բլեֆներին ու հեքիաթներին լուրջ չի վերաբերվում, զուրկ չէ դատողությունից եւ կարող է իրենց երեսին շպրտել, թե բա՝ էսքան տարի ինչո՞վ էիք զբաղված, էդ ե՞րբ փորձեցիք ինչ-որ բան անել, որ գործող Սահմանադրությունն էլ խանգարեց: Եվ շպրեցին նրանց երեսին:
Իշխանությունը ստիպված եղավ այլ բան մոգոնել, ինչն, իր կարծիքով, կարող է ժողովուրդն արժանահավատ համարել: Սկսեցին տարածել, թե փոփոխությունների շնորհիվ կուսակցությունները կկայանան, քաղաքական մշակույթ կձեւավորվի, մարդու իրավունքների ոլորտը կբարելավվի, կապահովվի դատական իշխանության անկախությունը եւ այլն:
Սույն «արգումենտացիան» էլ տխմարության շարքից էր, ինչը եւս ժողովուրդն անլուրջ համարեց: Քանզի այդ ամենը նույնպես վաղուց պետք է կայացած, ձեւավորված, բարելավված եւ ապահովված լիներ (ակա՛նջդ կանչի, «Ապահո՛վ Հայաստան»):
Հետո իշխանությունը ստիպված եղավ ֆանտասմագորիայի շարքին դասվող հայտարարություններ անել՝ ասելով, թե, ուշադրությո՛ւն, նոր Սահմանադրությամբ շատ հեշտ կլինի իշխանափոխություն անել, շատ արագ կարելի է հասնել իշխանափոխության: Այս պնդումն, իսկապես, արժանի է գրանցվելու աշխարհի ամենապոպուլյար զավեշտի կամ սարկազմի մրցույթում, քանզի հիշեցնում է հայտնի հեքիաթում տրված առաջադրանքը՝ «Ով այնպիսի մի սուտ ասի, որ ասեմ` սուտ է…»:
Իրոք, անհեթեթությունն ուր կարող է հասնել: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մոտ երկու տարի իր «սամանադրագետ» գրիչներին հանձնարարել է, իրենց չխնայելով, օրուգիշեր աշխատել ու մշակել այնպիսի մի նախագիծ, որը կնպաստի անհապաղ իշխանափոխության իրականացմանը: Իր` սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող անձի միակ խնդիրը դա է եղել` հրահանգել գրիչներին նախագծում ամրագրել այնպիսի դրույթներ ու հոդվածներ, որոնք կարագացնեն իր հրաժարականի հարցը կամ իրեն հեշտությամբ գահընկեց անելու գործընթացը:
Հասկացանք, որ կարելի է ժողովրդին հիմարացնել, ինչով էլ արդեն յոթ տարի զբաղված են ՀՀԿ ղեկավարն ու նրա թիմը: Բայց հիմարացնել այս աստիճանի արդեն չափազանց է:
Ժողովրդական բառուբանով ասած` ա՛յ ախպեր ջան, եթե էդպես է, էլ ո՞ւր էիր այդքան չարչարվում, ի՞նչ կարիք կար երկու տարի տանջվել, նախագիծ մշակել կամ թելադրել վարձու գրիչներիդ, թե ինչ գրեն:
Ախր, ի՞նչ իմաստ ուներ գիշերը ցերեկ անել, ցերեկը` գիշեր, որպեսզի ավարտին հասցնեիր էդ քո նախագիծը, ինչով, իբր, իշխանափոխությունը հեշտանում է, ու կարելի է անգամ ամեն շաբաթ իշխանություն փոխել:
Է՛հ, միանգամից հրաժարականի դիմում գրեիր ու հեռանայիր, մանավանդ որ դրա համար հիմքեր կան, եւ շատ վաղուց կան այդ հիմքերը: Ինքդ էլ որ կողմը թեքվել ես ու լսել ես ժողվրդին` լիովին համոզվել ես, որ քո հրաժարականի համար հիմնավոր պատճառներ եղել են ու կան: Թե չէ, քո եւ քո թիմի հեռանալուն նվիրված թեմայով ժամանակ կորցնելը (այն էլ՝ այսքան տեւական ժամանակ), Վենետիկ-մենետիկ իրար խառնելս ո՞րն է:
Ավելին` հանրաքվե անցկացնելու համար ողջ կառավարման համակարգը կաթվածահար անելը, դրա վրա 2 միլիարդ մսխելն ու շոուներ սարքելս ո՞րն է: Ուզում ես՝ իշխանափոխությո՞ւն լինի, դրա համար բավական է ընդամենը 5 րոպե:
Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` գնա՛, ձեռքերդ լվա՛, ու նստի՛ր մի դիմում գրիր, ովքեր էին հետդ «շախմատ» խաղում, ուզում ես՝ նրանց էլ ասա` թող մի-մի դիմում էլ նրանք գրեն: Եվ վե՛րջ: Թե չէ, «մարդակենտրոն», «ռեալիթի», «Վաճառվում է» գրությամբ շենք շինություններում շտաբներ…
Իշխանությունը հանձնելու եւ հեռանալու քո մտադրության իրականացումն էսպես ինչ-որ շատ թանկ չի՞ նստում պետության վրա:
Մի հատ կենտրոնացե՛ք

Կիմա Եղիազարյան