Լրահոս

23.11.2015 16:16


«Օպել Վեկտրա»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա

«Օպել Վեկտրա»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11.45-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 09 UU 426 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա: Տուժածներ չկան:

Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը