2014թ-ին ՀՀ բնակչության աղքատության մակարդակը կազմել է 30%
2014թ-ի ցուցանիշներով՝ ՀՀ բնակչության աղքատության մակարդակը կազմել է 30%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան՝ ամփոփելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից պատրաստված «2014թ-ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» վերլուծությունը։ Նրա խոսքով՝ երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40.264 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել։ Նա տեղեկացրեց, որ 2014թ-ին գյուղական բնակավայրերում աղքատությունը կազմել է 29.9%, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 30%։ Միայն Երևան քաղաքում աղքատության ցուցանիշը կազմել է 25.2%։ Մարտիրոսովան ասաց, որ 2008-2014թթ. աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում ուներ նույն տեմպը. «Մայրաքաղաքում աղքատության մակարդակը 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս գտնվող այլ քաղաքային բնակավայրերում։ 2014թ-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ-ի մակարդակը` 0.7%-ային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը՝ 2.4%-ային կետով կամ 8.7%-ով»,-ասաց նա։
ԱՎԾ-ն ուսումնասիրությունն իրականացրել է 5184 տնային տնտեսությունների շրջանում։
2014թ-ին ՀՀ բնակչության աղքատության մակարդակը կազմել է 30%
2014թ-ի ցուցանիշներով՝ ՀՀ բնակչության աղքատության մակարդակը կազմել է 30%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան՝ ամփոփելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից պատրաստված «2014թ-ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» վերլուծությունը։ Նրա խոսքով՝ երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40.264 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել։
Նա տեղեկացրեց, որ 2014թ-ին գյուղական բնակավայրերում աղքատությունը կազմել է 29.9%, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 30%։ Միայն Երևան քաղաքում աղքատության ցուցանիշը կազմել է 25.2%։
Մարտիրոսովան ասաց, որ 2008-2014թթ. աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում ուներ նույն տեմպը. «Մայրաքաղաքում աղքատության մակարդակը 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս գտնվող այլ քաղաքային բնակավայրերում։ 2014թ-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ-ի մակարդակը` 0.7%-ային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը՝ 2.4%-ային կետով կամ 8.7%-ով»,-ասաց նա։
ԱՎԾ-ն ուսումնասիրությունն իրականացրել է 5184 տնային տնտեսությունների շրջանում։
Աղբյուրը՝ «Zham.am»