Քննիչը կաշառք է պահանջել՝ քրեական պատասխանատվության չենթարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր,Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթումքննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալքրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Կաշառքի գումարը չտալու դեպքում քննիչը սպառնացել է իրեն քրեական պատասխանատվությանենթարկել, բայց ինքը հրաժարվել է վերջինիս կաշառք տալուց: Քննիչը քրեական գործով կեղծիքներ էկատարել իր կողմից խարդախություն կատարելը հիմնավորելու համար, որից հետո իր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտել է և այն ուղարկել դատարան:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերիառթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն