Ալեքսանդր Մանասյան. «Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագրի ստորագրումն անհավանական եմ համարում»
-Ես սա գնահատում եմ որպես քարոզչական շարժառիթ Թուրքիային բանակացության կարգավորման գլխավոր կողմ դարձնելու քաղաքականության մեջ։ Շրջանակային պայմանագիրը, որի շուրջ բանակցել են նրանք, ներկայացվում է միջնորդների կողմից, քննրակվում է կետ առ կետ, բայց ինքը՝ թուղթը, նշանակում է, որ միջնորդները փորձում են ապահովել հակակամարտության կարգավորման դինամիկան, որպեսզի տեղում կանգ չառնի։ Այս մասին է խոսում շրջանակային համաձայնագրի մեջտեղ բերելը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան։
Այն հարցին, թե որքանով է հավանական, որ շրջանակային համաձայնագիրը այս տեսքով կվավերացվի, նա պատասխանել է, թե անհավանական է համարում։
Ըստ «Euronews»-ի, փաստաթղթում քննարկվում է հետևյալը՝ հայկական կողմը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս է բերելու զորքերը՝ վերահսկելով միայն Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է կամաարտահայտման միջոցով։

7or.am