Տնտեսական

23.11.2015 12:28


ՀՀԿ–ական պատգամավորը բողոքում է անօրինական գործընթացներից

ՀՀԿ–ական պատգամավորը բողոքում է անօրինական գործընթացներից

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Այս արձանագրությունը ստորագրվել է 2015թ. հոկտեմբերի 16-ին Բուրաբայում։

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հայտնել է, որ դրանով կարգավորվում են որոշ ապրանքների ներմուծման առանձնահատկությունները, ինչն առաջացել է ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցությունից հետո։

Արձանագրությունը կգործի այն ապրանքների դեպքում միայն, որոնք ընդգրկված են 3–րդ երկրներից Ղազախստան ներմուծված ապրանքների ցանկում. դրանց նկատմամբ կիրառվելու են մաքսայինից տարբերվող դրույքաչափեր:

Հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ընդգծել է, որ ՀՀ–ից ՌԴ արտահանվող ապրանքները եթե 50 օր հետո հետ են վերադարձվում, ապա Հայաստանի սահմանին կրկնակի ԱԱՀ-ով են հարկվում:

–Մի անգամ Ռուսաստանում է հարկվում, 50 օր անց՝ Հայաստանում: Առաջ չկար նման բան,–նկատել է Ա. Պետրոսյանը՝ բարձրաձայնելով մեկ այլ խնդրի մասին ևս. Ռուսաստանից Հայաստան ներկրվող ապրանքների համար սահմանին նույնացման սերտիֆիկատ չեն պահանջում, այն դեպքում, երբ հայկական ապրանքների համար պահանջում են:

–Այս երկուսն էլ անօրինական գործընթացներ են հայ արտադրողների հանդեպ,-բողոքել է ՀՀԿ–ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը