ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման «վերջին հնարավորությունը՞»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, հայտարարել է, որ բանակցությունների մասնակիցները հասել են «զգալի առաջընթացի», սակայն բանակցությունների ընթացքում ի հայտ են եկել որոշ դժվարություններ։ Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այս բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն են։ Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանց լրագրողների հետ հանդիպելու լքել են բանակցային սենյակը։

Բանակցությունները տևել են չորս ժամ։
Ըստ «BBC»–ի