Տնտեսական

21.11.2015 07:55


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.9 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.9 մլրդ
2015թ-ի նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,677,056 դոլար 480.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,018,002 ԱՄՆ դոլար 482.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,134,947 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,345,953
EUR 512.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,511,665 EUR 517.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,090,441,701 ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 342,680,084 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝31.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը