Մեկնաբանություն

20.11.2015 20:14


«Ընդդիմության» ստացած «զրոները» քթից են բերելու

«Ընդդիմության» ստացած «զրոները» քթից են բերելու

Ռեալիթի-կեղծապատումը հասել է Ամասիա ու դպրոցի դահլիճ բերման ենթարկելով մի 20 ուսուցչի` «այո» է քարոզում...

Ֆարմանյանը քաղաքագիտական դասագրքերից անգիր արած ինչ-որ բաներ է ասում, խոսում է հասարակության կատարելատիպի մասին, ինչը կասկածի տակ է դնում: Հետո Ֆարմանյանը բողոքում է, թե ոնց կարող է ընդդիմությունն «առեւտրի մեջ մտնել» իշխանության հետ: Այսինքն՝ մեղադրում է միայն ծախվողներին, իսկ իր առաջնորդի մասին բառ չի ասում:

Չի ասում, որ Սերժ Սարգսյանն է զրոներ առաջարկում ու գնում «սրտից թույլ» քաղուժերին:

Ֆարմանյանի խոսքից կարելի է կարծել, թե չակերտավոր ընդդիմադիր ուժերը ծախվում են ինչ-որ տիեզերական ուժերի, որոնք թռչող ափսեով հայտնվում են ՀՀ-ի տարածքում ու գնում «ընդդիմադիրներին»:

Իհարկե, վերջիններիս բնորոշելու համար բառեր դժվար է գտնել: Սակայն շատ ավելի նողկալի է այն, որ աթոռը պահելու համար տարիներ շարունակ գնվում են պոտենցյալ ծախուներ։

Ոչ մի իրեն հարգող նախագահ չի կարող նման բան անել: Այդ գործելաոճին դիմում են միայն բոլոր ոլորտներում տապալված երկրի ղեկավարները: Բայց Ֆարմանյանն այս հանգամանքը շրջանցելով` մեղադրում է միայն «ընդդիմադիրներին», ովքեր «առեւտրի մեջ են մտնում» իշխանության հետ:

Ավելի զզվելի քարոզչություն հնարավոր չէ պատկերացնել: Եվ թող այդ ծախված «ընդդիմադիրները» հասկանան, որ ամեն պահի այդ զրոներն իրենց քթից են բերելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը