Տնտեսական

20.11.2015 16:43


ՌԴ-ում ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար գանձվում է ճանապարհային վճար

ՌԴ-ում ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար գանձվում է ճանապարհային վճար

ՌԴ տրանսպորտի նախարարությունից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ «Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային գործունեության և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 8-ի № 257-ԴՕ Դաշնային օրենքի 31.1 հոդվածի համաձայն, 2015թ. նոյեմբերի 15-ից 12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ՌԴ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարի դեպքում:

Ավտոմոբիլային ճանապարհի մեկ կիլոմետրի համար վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարը սահմանված է «12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցներով Ռուսաստանի Դաշնության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարային համակարգի ներդրման մասին» Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013թ. № 504 որոշմամբ:

Անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ www.platon.ru, ինչպես նաև ՌԴ Դաշնային ճանապարհային գործակալության www.rosavtodor.ru կայքերում:

12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների սեփականատերերին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար գործում է ռուսերեն և անգլերեն լեզուներով շուրջօրյա աջակցման ծառայություն՝ հեռախոսային խորհրդատվություն թեժ գծով։

Ռուսաստանի համար թեժ գծի հեռախոսահամարն է` 8 (800) 550-02-02

Արտասահմանյան երկրների համար` 7 (495) 540 02-02:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը